06

Դեկ,

2017

Հատուցում 6 զինծառայողների

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 04.12.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 հաշմանդամ եւ 4 զոհված զինծառայողների ընտանիքների:

Այսօր I խմբի հաշմանդամ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Նարեկ Գրիգորյանը կստանա միանվագ 10 000 000 ՀՀ դրամ, իսկ հետագա 20 տարիների ընթացքում ամսական 200 000 ՀՀ դրամ:

II խմբի հաշմանդամ, ժամկետային պարտադիր զինծառայող Ռոման Գեւորգյանը կստանա 5 000 000 ՀՀ դրամ միանվագ հատուցում, իսկ հետագա 20 տարիների ընթացքում կստանա ամսական 150 000 ՀՀ դրամ: 

ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանի, շարքային Զապլին Մարգարյանի, շարքային Տիգրան Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Սեյրան Սարգսյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: